Կորոնավիրուս, պատերազմ. 2020-ի Հայաստանն ու Արցախը ներկայացնող լուսանկարները

2020 թվականն ավարտվեց ու ժամանակն է ամփոփել՝ ինչպիսինն էր այն Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար։
Sputnik

2020 թվականը հայ ժողովրդի համար չափազանց ծանր տարի էր։ Ու եթե տարվա առաջին երկու ամիսը սովորականի նման անցան, մարտից իրադարձությունները սկսեցին խելահեղ արագությամբ զարգանալ։

Հայաստանի իշխանությունն արդեն մարտին կորոնավիրուսի հետ կապված երկրում արտակարգ իրավիճակ հայտարարեց։ Ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ դադարեցվեց, կրթական ու մշակութային բոլոր հաստատություններն անցան հեռավար ուսման, գրասենյակային աշխատողներն են անցան տանից աշխատանքի։ Պարտադիր դիմակային ռեժիմ հայտարարվեց, քաղաքացիներին կոչ արեցին սոցիալական հեռավորություն պահպանել։ Ավելի ուշ սահմանափակումները մեղմացրին։

Ինչեր ապրեց աշխարհը 2020–ին. տեսանյութ

Չհասցրինք հաղթահարել վտանգավոր վարակի հետ կապված սպառնալիքը, ստիպված եղանք արձագանքել այլ մարտահրավերի՝ հուլիսին սրվեց իրավիճակը Տավուշի մարզում։ Մի քանի օր Ադրբեջանի հետ սահմանին մարտեր էին ընթանում։ Ադրբեջան ԶՈւ-ն կրակում էր հայկական դիրքերի ու Հայաստանի բնակավայրերի ուղղությամբ։ Այնուամենայնիվ հայկական բանակին հաջողվեց արաժանի դիմակայություն ցուցաբերել ու հետ մղել Ադրբեջանի ԶՈւ-ին։

Դեռ չէինք հասցրել շունչ քաշել, նոր հարված եկավ՝ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա։ Ու սա ամենածանր փորձությունն էր։ Արցախյան պատերազմը տևեց 44 օր։ Ուժերն անհավասար էին, ու հայերը ստիպված էին նահանջել։

Ամենասարսափելին Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումն էր։ Դրանով հայկական կողմը մի շարք ցավոտ զիջումների գնաց։

Հազարավոր զոհեր, հարյուրավոր անհետ կորածներ, տասնյակ հազարավոր փախստականներ, ավերված տներ ու քաղաքացիական ենթակառուցվածքներ. հայ ժողովուրդը դեռ զգում է իր վրա Արցախյան պատերազմի ողբերգական հետևանքները։

2020-ին բացահայտված հին աշխարհի հետաքրքիր շերտերը. լուսանկարներ

Այս ամենը հանգեցրեց Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի։ Ընդդիմությունը Նիկոլ Փաշինյան և կառավարության հրաժարականն է պահանջում։ Գրեթե ամեն օր Երևանում բողոքի ակցիաներ են անցկացվում։ Փաշինյանը հրաժարվում է ինքնակամ հեռանալ, սակայն պատրաստ է դիտարկել արտահերթ ընտրությունների հարցը։

2020 թվականն ավարտվեց անորոշությամբ, մենք մտանք նոր՝ 2021 թվական։ Հուսանք, որ չնայած այս տարվա դժբախտություններին, մենք նոր նվաճումներ են կունենանք։ Հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բազմիցս անցել է ծանրագույն փորձությունների միջով, բայց իր մեջ վերածնվելու ուժ է գտել։ Հավատում ենք, որ այս անգամ էլ ուժ կգտնենք։