ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. Հայտնի փոփ-երգչուհի Վալերիայի որդին՝ Արսենի Շուլգինը, հայր է դարձել։ Վալերիան հայտնել է այդ լուրը Instagram-ի էր էջում։
«Տարին նոր է սկսվել, բայց այն ինձ արդեն դուրս է գալիս։ Երջանկությունից լալիս եմ, մեր ընտանիքում մեծ ուրախություն է․Սենեչկան ու Լիանան ծնող են դարձել, նրանք հրաշք դուստր են ունեցել»,- գրել է նա։
Վալերիան նշել է, որ հունվարի 1-ը կյանքը սկսելու համար հիանալի օր է։ Նա նաև ասել է, որ ամանորյա գիշերն իսկապես կախարդական էր։
Թոռնուհու ծննդյան առթիվ երգչուհուն շնորհավորել են ինչպես շարքային օգտատերերը, այնպես էլ աստղային գործընկերները։
Վալերիայի կրտսեր որդին ամուսնանում է Լիանա Վոլկովայի հետ. կրեատիվ առաջարկության տեսանյութը
Արսենի Շուլգինը կնոջ հղիության մասին հայտնել էր 2020 թվականի հոկտեմբերին։ Նա այդ մասին գրել էր Instagram-ի իր էջում ու նշել, որ իրեն «անսահման երջանիկ է զգում»։ Մեկնաբանություններում զույգի երկրպագուները խոստովանել են, որ վաղուց էին գլխի ընկել, որ Լիանան հղի է։