Երեք տղա և երկու աղջիկ. Արցախում 2021-ի նորամուտին 5 երեխա է ծնվել

Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2021թ. հունվարի 1-ին Մոր և Մանկան առողջության պահպանման կենտրոնում ծնվել է 5 երեխա, որից՝ 4-ը բնական ճանապարհով, մեկը՝ կեսարյան հատումով։

«Տղաները խոստացել են արագ ապաքինվել». վիրավոր զինծառայողների Ամանորը. լուսանկարներ

«Կեսարյան հատումով ծնված երեխայի քաշը կազմել է 5 կիլոգրամ 450 գրամ։ Նորածիններից երեքը արական սեռի են, երկուսը՝ իգական։ Ծննդկանների և նորածինների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար»,–նշված է նախարարության ֆեյսբուքյան էջում տարածած հաղորդագրության մեջ։

ԱՀ առողջապահության նախարարությունը շնորհավորում է նորածինների ծնողներին, հարազատներին և ողջ հայությանը՝ Արցախում կյանքի շարունակության, հարատևման ու արցախցիների մաքառումի մեկնարկի ազդարարման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ Գորիսում այս տարվա առաջին ծնունդը հերոս Արթուր Հովհաննիսյանի որդին է։ Երեխայի անունը հոր ցանկությամբ Արթուր են դրել։