Airthings Masters-ում Արոնյանը դուրս է եկել եզրափակիչ. հաջորդն ադրբեջանցու հետ է խաղալու

Եզրափակչում Լևոն Արոնյանը կհանդիպի ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ. մինչ այս Ռաջաբովը հաղթել է ռուս շախմատիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի – Sputnik. Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters օնլայն մրցաշարի եզրափակիչ է դուրս եկել: Կիսաեզրափակչում նա հաղթել է ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին ՝ երկու մինի հանդիպումներում էլ հաղթելով նրան 3:1 և 2:1 հաշվով:

Հրաշքներ լինում են. Լևոն Արոնյանը վստահ է` ավելի լավ տարի է մեզ սպասում

Քառորդ եզրափակչում Արոնյանը հաղթել էր ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրային` երկու խաղում գրանցելով 2.5:1.5 և 2:0 հաշիվները:
Կիսաեզրափակչում ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը հաղթել է ռուս շախմատիստ Դանիիլ Դուբովին (3:1 և 2:0):
Արոնյանն ու Ռաջաբովը կհանդիպեն Airthings Masters-ի եզրափակչում։

Հիշեցնենք, որ Play Magnus Group-ի կազմակերպած մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին:

Airthings Masters-ը անցնում է երկու փուլով. հաղթողը կորոշվի նոկաուտ համակարգով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար, հաղթողը կստանա 60 հազար դոլար:

Արոնյանը Airthings Masters շախմատային մրցաշարում հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ