Տարվա վերջին օրն անձյուն կլինի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Նշվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Տարվա վերջին օրն անձյուն կլինի. եղանակի տեսություն

Երևանում դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 31-ի ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +2-ից +4, երեկոյան՝ -4-ից -6, ամանորի գիշերը՝ -9-ից -11 աստիճան։

Ի՞նչ նվերներ են ուզում արցախցի երեխաները Ձմեռ պապից. տեսանյութ