Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Երրորդ նախագահն այցելել է նաև Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին՝ սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես ամեն տարեվերջին, այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի անկախության և հայ ժողովրդի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հերոս հայորդիների հիշատակին:

Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Ինչպես հայտնում են ՀՀԿ գրասենյակից, Սերժ Սարգսյանը ծաղկեպսակ է դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, ծաղիկներ խոնարհել զորավար Անդրանիկ Օզանյանի, սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմներին:

Երրորդ նախագահն այցելել է նաև Արցախյան վերջին պատերազմում իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների շիրիմներին՝ սգացող ծնողների, հարազատների հետ խնկարկել մերօրյա հերոսների հիշատակը:

Նախագահ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան ազատամարտում նահատակված իր մարտական ընկերների և ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին:

Ո՞րն է պետության վերականգնման անկյունաքարային քայլը. Սերժ Սարգսյանը մերժում է Փաշինյանին

Նա նաև Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում մոմ է վառել և աղոթել հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների հոգիների հանգստության, Հայաստանի և Արցախի խաղաղության, հայրենիքի վաղվա օրվա հանդեպ հայ ժողովրդի հավատի և կամքի անսասանության համար: