Պուտինն Ամանորի նախօրեի ամենաերկար ելույթն է ունեցել

Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին արիության ու կարեկից լինելու համար, նաև ընդգծել է, որ հաջողվել է 2020 թվականը պատվով անցկացնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ամանորի ուղերձը ամենաերկար նախատոնական ելույթն էր։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի խոսքը վեց րոպե է տևել։

«Հուսով եմ` դժվարությունները կմնան անցյալում». Պուտինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Պուտինի շնորհավորանքն առաջինը տեսել են Ադիգեայի ու Պետրոպավլովսկ-Կամչատսկի բնակիչները, նրանց մոտ Նոր տարին ավելի շուտ է սկսվում՝ Մոսկվայի ժամանակով 15:00-ին։

Ռուսաստանի առաջնորդն ասել է, որ անցնող տարին իր մեջ «մի քանի տարվա» բեռ է ամփոփել և ուղեկցվել  է տագնապներով ու նյութական դժվարություններով։ Պուտինը շնորհակալություն է հայտնել ռուսաստանցիներին արիության ու կարեկից լինելու համար, նաև ընդգծել է, որ հաջողվել է 2020 թվականը պատվով անցկացնել։ 

Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ շուտով կյանքն իր բնականոն հուն կվերադառնա, ու Ռուսաստանը կկարողանա լիարժեք վերադառնալ իր խնդիրների լուծմանը։

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ