Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի ավելի քան 200 զինծառայողներ ներկա են գտնվել տոնական ամանորյա համերգին, որը տեղի է ունեցել Ստեփանակերտում:
Խաղաղապահ զինվորներին տոնական ծրագիր են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի երաժշտական և պարային համույթները:
Ներկայումս ռուս խաղաղապահներն իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն են իրականացնում:
Նրանք ապահովում են քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության և Լաչինի միջանցքով բնակիչների տեղափոխման անվտանգությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը, ուղեկցում և ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման աշխատանքներ են կատարում։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Արցախում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացրել. ՌԴ ՊՆ
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են