Հայտնի է՝ ով կփոխարինի Փիլոյանին 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նոր նշանակում է արել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սմբատ Գրիգորյանը նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

Մինչ այդ գնդապետ Սմբատ Գրիգորյանը զբաղեցնում էր 4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Անդրանիկ Փիլոյանը պատրաստ է ցանկացած խնդրի առանձին լուծում տալ

5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը Արցախի պատերազմում մարտի դաշտում կատարած սխրանքների համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ արժանացել էր Ազգային հերոսի կոչման:

Նոյեմբերի 20-ին նա ազատվել էր կորպուսի հրամանատարի պաշտոնից ու նշանակվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։