Արոնյանը Airthings Masters շախմատային մրցաշարում հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Airthings Masters-ը ընթանում է երկու փուլով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար, հաղթողը կստանա 60 հազար դոլար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Airthings Masters շախմատային օնլայն մրցաշարի քառորդ եզրափակչում հաղթել է 8 պարտիաներից բաղկացած խաղում և դուրս եկել քառորդ եզրափակիչ։

Լևոն Արոնյանն առցանց մրցաշարում հաղթեց ամերիկացի Հիկարու Նակամուրային

Քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը ամերիկացի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան էր: Դեկտեմբերի 29-ին կայացած չորս պարտիաներից առաջին խաղում Լևոնը հաղթանակ էր տարել 2,5 ։ 1,5 հաշվով։ Հայ շախմատիստը հաղթեց երկրորդ պարտիայում, իսկ մյուս երեքը ոչ ոքի խաղաց:

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում ռուսաստանցի Դանիիլ Դուբովը պայքարից դուրս թողեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին ՝ հաղթելով չորս պարտիաներից երկրորդ խաղում (2,5: 0,5, առաջին հանդիպումն ավարտվեց 2:2):

Ֆրանսիացի Վաշյե-Լագրավը կիսաեզրափակիչի ուղեգրի համար պայքարում էր ամերիկացի Ուեսլի Սոյի հետ, իսկ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ: Այս հանդիպումները դեռ շարունակվում են։

Արոնյանը հասել է Airthings Masters շախմատային առցանց մրցաշարի եզրափակիչ

Play Magnus Group-ի կազմակերպած մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին եւ կավարտվի հունվարի 3-ին: Airthings Masters-ը անցնում է երկու փուլով, ութ լավագույնները հաղթողին կորոշեն նոկաուտ համակարգով:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար, հաղթողը կստանա 60 հազար դոլար: