Ինչ տեսք ունի Խորվաթիան ավերիչ երկրաշարժից հետո. լուսանկարներ

Sputnik

Խորվաթիայում երեկ տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը, վերջին տվյալներով, 7 է։ Նրանց մեծ մասը մահացել է Գլինա քաղաքի մերձակայքում, որտեղ ավերվել է շենքերի շուրջ 90 տոկոսը:

Բացի զոհերից կան անհետ կորածներ, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Զագրեբից 46 կմ հարավ-արևելք: Ցնցումների ուժգնությունը 6,3 բալ է կազմել: Երկրաշարժը զգացել են բոլոր հարևան երկրներում:

ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցը ևս տեղական ժամանակով ժամը 15:19-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 11:19-ին)  գրանցել է հյուսիսային լայնության 45.41⁰ և արևելյան երկայնության 16.30⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Խորվաթիա Պետրինյա քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով երկրաշարժ:

 

 

1 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
2 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
3 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
4 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
5 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
6 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
7 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
8 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
9 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո
10 / 10
Խորվաթիան` ավերիչ երկրաշարժից հետո