ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր են քննարկել

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների հանդիպումը կայացել է Մոսկվայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի նախաձեռնությամբ դեկտեմբերի 28-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների` Արմեն Աբազյանի և Ալի Նագիևի միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ ԱԱԾ–ի` հանդիպման արդյունքում ձեռք են բերվել նաև պայմանավորվածություններ տարբեր ուղղություններով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Հիշեցնենք` երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԱԾ ղեկավարն ու ԳԾ պետը մեկնել են Մոսկվա։