Արժանապատվություն ունեցող հասարակությունը չէր հանդուրժի այսպիսի խայտառակությունը. Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է մեր երկրում առկա ներքաղաքական իրավիճակի և հասարակության երկփեղկվածության պարագայում հնարավոր վտանգների ու ռիսկերի մասին։ 
Sputnik

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ` Հայաստանում միշտ եղել է անհանդուրժողականություն։ Սկսած 1990-ական թվականներից` չի եղել քաղաքական բանավեճ, այլ հնչել են փոխադարձ մեղադրանքներ ու հայհոյանքներ, չի եղել իրական քաղաքական կյանք, եղել է թշնամանքի մթնոլորտ, ինչը շատ մտահոգիչ է, թեև եղել է նաև հույս, որ այս ամենը կփոխվի, կյանքն էվոլյուցիոն ճանապարհով կմտնի բնականոն ներքաղաքական հուն և մենք կնմանվենք քաղաքակիրթ երկրներին, որտեղ կա առողջ բանավեճ, քաղաքական մրցակցություն և ոչ թշնամանք։ 

Ընդդիմությունը պահանջում է վարչապետի հրաժարականից հետո միայն անցկացնել ընտրություններ

«Այն, ինչ կատարվեց պատերազմի ժամանակ ու դրանից հետո, ուղղակի ապշեցուցիչ է։ Ես չեմ պատկերացնում ցանկացած այլ հասարակություն, նույնիսկ պետականություն չունեցող որևէ ժողովուրդ, որը նման նվաստացուցիչ կապիտուլյացիայից հետո իրեն այսպես պահած լիներ, որովհետև արժանապատվություն ունեցող ցանկացած հասարակություն չէր հանդուրժի այսպիսի խայտառակությունը։ Ասեմ ավելին` պատերազմի ընթացքում մեր բնակչության զգալի հատվածը բացարձակապես անտարբեր էր դարձել, մինչդեռ պատերազմից հետո բոլորը պետք է համախմբվեին ու հեռացնեին ապիկար իշխանությանը, որն ըստ էության` այս ազգային նվաստացման հեղինակն է»,– նշել է իրավապաշտպանը։  

Իշխանյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք երկու առճակատող ճամբարների պարագայում ստեղծվի նաև երրորդ այլընտրանքային ուղին, որն իսկապես կառաջարկի երկիրն այս բարդ վիճակից հանելու անցնցումային տարբերակ։

«Եթե հրաժարական տաք, մեզ կդավաճանեք». Փաշինյանն արդեն Սառնակունք գյուղում է

Նա խոսել է նաև արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետների նպատակահարմարության խնդրի մասին` նշելով, որ հապճեպ ընտրությունների անցկացումը օգտակար չէ և ժողովրդին պետք է տրվի հանգիստ պայմաններում ընտրելու հնարավորություն։

Երթևեկությունը կաթվածահար է. հազարավոր ցուցարարներ պահանջում են վարչապետի հրաժարականը