Ձյուն չի տեղա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրերին հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանի կտրուկ տատանում չի գրանցվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը և հավելում, որ քամին հյուսիս-արևելյան է՝ 5-10 մ/վ արագությամբ:

Որոշ ՍՊԸ–ներ տուգանվել են նարնջի, մանդարինի, կիվիի գներն արհեստականորեն բարձրացնելու համար

Տեղեկացվում է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ձյուն չի տեղա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 30–ի գիշերը կգրանցվի -9...-11 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն։

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Հայաստան վերադարձած 4 գերիներին