ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում արտահերթ ընտրություններին պատրաստվելու համար առնվազն մեկ տարի է հարկավոր։ ՌԻԱ Նովոտսիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերից «Դաշնակցության» ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Կարծում ենք, որ Նիկոլ Փաշինյանի կամ նույնիսկ ժամանակավոր պաշտոնակատարի վարչապետության օրոք անհնար է արտահերթ ընտրություններ անցկացնել։ Եթե խոսում ենք նորմալ անցկացվող արտահերթ ընտրությունների մասին, ապա դրա համար առնվազն մեկ տարի է հարկավոր։ Սկզբում պետք է իշխանափոխություն տեղի ունենա, իրավիճակը կայունանա, ու հետո միայն արտահերթ ընտրություններ անցկացվեն», - ասել է Մինասյանը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Նա նաև պարզաբանել է, որ վարչապետ Փաշինյանն ու գործող կառավարությունը չեն կարող կարգավորել երկրում տիրող իրավիճակը, քանի որ հենց նրանք են ստեղծված իրավիճակի մեղավորները։
Արտահերթ ընտրությունները հղի են արյունահեղության վտանգով. ԱԺ-ում կրքերը թեժացել են
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 16 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացնում։
Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։