ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. «Airthings Masters» առցանց շախմատի մրցաշարի քառորդ եզրափակիչում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2.5:1.5 հաշվով հաղթեց ամերիկացի մրցակից Հիկարու Նակամուրային։
Հայ շախմատիստը հաղթանակով է ավարտել չորս պարտիայից մեկը, մյուս երեքն ավարտվել են ոչ–ոքիով։
Դեկտեմբերի 30-ին տեղի կունենա հանդիպման երկրորդ խաղակեսը: Ոչ–ոքիի դեպքում Արոնյանը և Նակամուրան երկու կայծակնային խաղ կանցկացնեն։
«Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես»․ ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
«Play Magnus Group»-ի կազմակերպած այս մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 26-ին և կավարտվի հունվարի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը 200 հազար դոլար է, հաղթողը կստանա 60 000 դոլար: