ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր այցելել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ծանոթացել է ռուսական ռազմակայանի սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին, հրամանատարությանը և անձնակազմին շնորհավորել զորամասի կազմավորման օրվա ու գալիք Ամանորի կապակցությամբ:
Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը
«Պատվիրակության անդամներն այցելել են նաև ռազմակայանի տարածքում գտնվող Ալեքսանդրայի Սուրբ Նահատակ ուղղափառ եկեղեցի և ռազմապատմական թանգարան», - ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական ռազմակայանը Հայաստանում տեղակայված է 1995 թվականի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թվականի օգոստոսի 20-ին Ռուսաստանը և Հայաստանը երկարացրել են ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը: