ՌԱԴԻՈ

Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը

Հայաստանի Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ անվտանգությանն առնչվող կարևոր հարցերի մասին` անդրադառնալով անվտանգության համակարգի կազմավորման առաջնահերթություններին և այն իրողություններին, որոնք առկա են արցախյան պատերազմից հետո։
Sputnik
Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց. հայ–ռուսական հարաբերություններն ու Փաշինյանը

Արամ Սարգսյանի դիտարկմամբ`Հայաստանի այսօրվա իշխանությունները 2.5 տարվա ընթացքում խոսք էին ասում, բայց գործով հակառակն էին անում. դա բերեց մեզ այսպիսի ցավալի արդյունքի։

մեր պետության ազգային անվտանգության հայեցակարգն անցած երեսուն տարիների ընթացքում վերանայվեց մի քանի անգամ, բայց հիմնաքարն այդուհանդերձ եղավ հայ–ռուսական հարաբերությունը։ ՀԴԿ նախագահը մեկ անգամ ևս վկայակոչեց 1997 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված մեծ պայմանագիրը, որին հաջորդած բոլոր երկկողմ փաստաթղթերն առնչվում էին մեր ազգային անվտանգության հայեցակարգին։ 

Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու համար պետք է բանակցություններ սկսել. Մարուքյան

«Հիմա առկա են նոր իրողություններ, և մենք վերստին պետք է վերանայենք անվտանգության հայեցակարգը, ընդ որում` վերանայել ասելով նկատի չունեմ, որ պետք է փոխենք վեկտորը։ Պարզապես պետք է սթափ գնահատենք վտանգները, պատերազմի արդյունքները, դասեր քաղենք ու կարողանանք շատ կարճ ժամանակում կարգավորել մեր անվտանգությանն առնչվող խնդիրները։ Քանի որ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ուստի կարող է զգալի չափով օգնել այդ հարցում, և մենք պետք է միասնաբար գործենք»,– նշեց ՀԴԿ նախագահը։ 

Սարգսյանի կարծիքով` ՌԴ հետաքրքրությունների շրջանակն ընդլայնվել է ու տեղափոխվել արևելք, ու քանի որ պատերազմից հետո Սյունիքում ունենք անվտանգային հիմնահարց, ուստի այնտեղ նույնպես առաջացել է հուսալի պատնեշ ունենալու անհրաժեշտություն։ Ըստ Սարգսյանի` օրհասական հարց է նաև Սյունիքում ռուսական ռազմաբազա ունենալու  հանգամանքը, որովհետև գործող իշխանությունն արդեն չի կարողանում այնտեղ ապահովել իր քաղաքացիների ու տարածքների անվտանգությունը։ 

Ռուսական ռազմաբազան Արցախում երկարաժամկետ անվտանգություն կապահովի. Բաբայան