ՏՄՊՊՀ–ն հորդորում է ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից

Պետք է ձեռնպահ մնալ մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին և ակցիաներին առնչվող խախտումներից։

Շաքարավազի, ձեթի, կարագի թանկացումներն օբյեկտիվ պատճառներ ունեն. ՏՄՊՊՀ

«Հանձնաժողովը հորդորում է տնտեսվարողներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի և ակցիաների ընթացքում պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Մասնավորապես, ձեռնպահ մնալ ապրանքների գների նկատմամբ զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց, մինչև զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետև մինչև գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց»,–նշված է ՏՄՊՊՀ–ի ֆեյսբուքյան էջում:

Հանձնաժողովը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ։ Դրա համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչև 5 տոկոսի չափով:

Ինչն է թանկացել պատերազմի ընթացքում. ՏՄՊՊՀ–ն ներկայացրել է դիտարկման արդյունքները

Միաժամանակ, հանձնաժողովը նշում է, որ նմանատիպ խնդիրների դեպքում կարող են դիմել իրենց: