Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

ՀՀ սահմանները գծվում են ոչ թե հետազոտությունների ու փաստերի հիման վրա, այլ, ինչպես վկայում են Սյունիքում ու Գեղարքունիքում այդ գործընթացի ականատեսները, GPS–ով։ Sputnik Արմենիան փորձել է պարզել` ինչպես ստացվեց, որ Հայաստանը մնաց առանց քարտեզների ու քարտեզագրության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik․ Սյունիքի սահմաններին այսօր տեղի ունեցող պրոցեսին տրամաբանորեն պետք է մասնակցեր Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը` իր մասնագետներով։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում նման կառույց ընդհանրապես գոյություն չունի. կառույցը լուծարել են, քարտեզագիրներին`ուղարկել տուն։

Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

Ամեն ինչ սկսվել է անկախության առաջին տարիներից, երբ ԳԱԱ Գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը զրկվեց աշխատելու հնարավորությունից։ 2000թ.–ին եղածը փրկելու համար որոշվեց քարտեզագիրներին տեղափոխել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգ:

Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

2011 թվականին արդեն կադաստրի կազմում գործող «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնին միացվեց նաև «Հողաշինարարության, անշարժ գույքի գնահատման և համակարգված դիտարկումների կենտրոնը»։

Իսկ 2019թ–ին պետական ծախսերի օպտիմալացման համատեքստում «Գեոդեզիայի ու քարտեզագրության» ՊՈԱԿ-ն ընդհանրապես լուծարվեց։ 

Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ ՊՈԱԿ-ը լուծարվել է իր պաշտոնանկությունից հետո։ Իսկ համակարգը կարգի բերելու իր ջանքերն անիմաստ են եղել։

«Տարիներով պետությունը շատ քիչ ֆինանսավորում է հատկացրել քարտեզագրության ոլորտին, բայց այդ փողերը քամուն են տվել։ Երբ ես նշանակվեցի, մի շատ «կուրյոզ» անձնավորություն էր ղեկավարում այդ հիմնարկն ու խայտառակ վիճակ էր տիրում»,– հիշում է Պետրոսյանը։

Նրա խոսքով` պետությունն այս ոլորտում չունի պատշաճ կառավարում։ Ոլորտի ղեկավարներն իրենց աթոռներին նստած` ավելի շատ զբաղված են իրենց անձնական բիզնեսներով ու «թքած ունեն իրենց պետական պարտականությունների վրա»։

«Այն ձևախեղումը, որ տեղի է ունեցել Կադաստրում, գրեթե անուղղելի է։ Քարտեզագրության համակարգը հետպատերազմյան իրավիճակում պետք է կցվի ՊՆ–ին, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում։ Մենք պետք է բանակում ունենանք մասնագետներ, որոնք քարտեզից հասկանում են, մենք պետք է ունենանք շատ լավ քարտեզներ, որպեսզի աչքաչափով չգծեն սահմանները»,– ասաց Պետրոսյանը։

Ցանկալի սցենարը, սակայն, ըստ նրա, իրականության հետ ոչ մի կերպ չի համընկնում։ Ըստ նրա` եթե կառավարության անդամների սիրտն իրոք ցավեր, պետք է հավաքեին երկրի լավագույն մասնագետներին ու ասեին. «Եկեք, տեսնենք` ինչ ենք անում»։

Բայց կապիտուլյացիայից անցել է 1.5 ամիս, իսկ կառավարությունը զբաղված է միայն նոր տարածքներ զիջելով։

Քարտեզագրության նկատմամբ պետական մեղմ ասած` անտարբեր վերաբերմունքի մեկ այլ օրինակ էլ ԳԱԱ «Հայինժնախագիծ» ինստիտուտի մասնավորեցման գործընթացն է։ Այն 2002թ–ին կառավարության որոշմամբ վերածվել էր «Ինժնախագիծ» ՓԲԸ–ի, որից հետո Երևանի կենտրոնում` Չարենցի 1 հասցեում գտնվող շենքը վաճառվել էր, ինստիտուտի արխիվում պահվող քարտեզներն էլ` ոչնչացվել։

Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

Շինարարական աղբի տակ մնացած քարտեզների կադրերն այդ տարիներին արձանագրել էր «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեսախցիկը։ Իմ` որպես լրագրողի իրականացրած հետաքննության արդյունքում պարզվեց, որ լուծարվող ինստիտուտի ողջ արխիվը, որը, կանոնադրության համաձայն պատկանում է պետությանը, պետք է փոխանցվեր ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, բայց դա տեղի չի ունեցել։ Որոշ մասնագետների համոզմամբ` արխիվից նախապես յուրացվել է այն ամենը, ինչը կարող էր ինչ–որ արժեք ունենալ, օրինակ` ընդերքի ուսումնասիրության տվյալներով փաստաթղթերը, իսկ մնացածը հետքերը ծածկելու համար ակնհայտորեն ոչնչացվել է։

Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

Արդյունքում Հայաստանի սահմաններն այսօր գծվում են ոչ թե տարիներով կուտակված գիտելիքների, հետազոտությունների ու փաստերի հիման վրա, այլ, ինչպես վկայում են Սյունիքում ու Գեղարքունիքում այդ գործընթացի ականատեսները` GPS սարքավորումներով։

Սահմաններ` առանց քարտեզի. Հայաստանը վերացրել է քարտեզագրության բոլոր հետքերը

Մեդիափորձագետ Արթուր Պապյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ GPS-ը թեև որոշակի ճշգրտություն ապահովող համակարգ է, բայց որոշ դեպքերում մինչև 60 մետր անճշտություն կարող է թույլ տալ։

«Երբ որ խոսում ենք արբանյակային լուսանկարը GPS կոորդինատի ու ֆիզիկական մակերևույթի հետ համեմատելու մասին, բազմաթիվ խնդիրներ են առաջանում։ Երկրի մակերևույթից բարձր կամ ցածր լինելը ևս պետք է հաշվարկվի մաթեմատիկորեն։ Այսինքն` արբանյակը վերևից նկարում է, GPS-ը մի քանի տեղից ստացվող ազդակները փորձում է տրիանգուլյացիա (ճշգրտում) անել, այդ ամբողջը փորձել փռել եռաչափ տարածքի վրա»,– ասաց Պապյանը։

Նրա խոսքով` GPS–ի ճշգրտության վրա ազդում է անգամ Երկրի պտույտը։ Հետևաբար, նրա դիտարկմամբ, GPS–ի վրա կարելի է հույս դնել, բայց միայն այդ տվյալներն իրական չափումների, իրական քարտեզների հետ համադրելով։

Խորհրդային սահմաններից մինչև GPS․ փորձենք հասկանալ՝ ինչ է կատարվում Սյունիքում

«Այնպես որ, եթե մեկը խոսում է պարզապես Google-ի քարտեզը վերցնելու ու դրա տվյալներով սահմանազատում իրականացնելու մասին, դա առնվազն իրականությունից հեռու ու վտանգավոր բան է»,– ասաց Պապյանը։

Հիշեցնենք` ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում ՀՀ սահմաններին, Սյունիքում ու Արցախում, կատարվում է բացառապես եռակողմ հայտարարության շրջանակներում։

Նշենք, որ մասնագետների խոսքով` միջազգայնորեն ընդունված նորմերով պետական սահմանների դեմարկացիա (սահմանագծում) իրականացնելուց առաջ նախ պետք է իրականացնել դելիմիտացիա (սահմանազատում), որը պարտադիր ենթադրում է նախապատրաստական լուրջ աշխատանք` երկու երկրների ու միջազգային արբիտրի մասնակցությամբ, ու նաև 2 պետությունների միջև պայմանագրի կնքում։

Դեկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն, ինչ իրականացվում է Սյունքի սահմաններին, չի կարելի համարել համարել դեմարկացիա կամ դելիմիտացիա։ Նրա խոսքով` տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի նպատակն է անվտանգության ապահովումը։