Պատանի հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Մոսկվայում

Արշակ Հայրապետյանի գլխավորած թիմը մրցատեղի էր մեկնել 19 ըմբիշով, որոնցից երկուսն արծաթե մեդալ են նվաճել, երկուսը` բրոնզե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Պատանի հայ ըմբիշները Մոսկվայում կայացած Սուրբ ծննդյան մրցաշարում նվաճել են 4 մեդալ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

«Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես»․ ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Դեկտեմբերի 24-27-ը կայացած մրցաշարի արծաթե մեդալակիրներ են դարձել 45 կգ քաշային Սարգիս Բեգոյանը և 51 կգ քաշային Էդիկ Հարությունյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Զավեն Ավետիսյանը (48 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (55 կգ):

Արշակ Հայրապետյանի գլխավորած թիմը մրցատեղի էր մեկնել 19 ըմբիշով:

Նախքան մրցմանը մասնակցելը Հայաստանի պատանեկան հավաքականը ուսումնամարզական հավաք էր անցկացրել Մոսկվայում:

«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում