Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ առաջիկա օրերին Հայաստանում տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 28-31-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– նշված է հաղորդագրության մեջ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Ըստ ԱԻՆ–ի հրապարակած տվյալների` առաջիկա օրերին ամենացուրտ (-18-ից -23 աստիճան) գիշերները կգրանցվեն Կոտայքի ու Արագածոտնի լեռներում և Գեղարքունիքում։

Առանց երգ ու պարի, բայց Ձմեռ պապով․ Ամանորին հայաստանյան հանգստավայրերում ազատ տեղ չկա

Դեկտեմբերի 28-ին Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի -1-ից +1, երեկոյան՝ -3-ից -5, գիշերը՝ -11-ից -13։