Մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 800 արցախցի

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 45 923 տեղաբնակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Մեկ օրում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ԼՂ է վերադարձել 842 արցախցի. հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հարսանիք Դադիվանքում` ռուս խաղաղապահների օժանդակությամբ

2020թ. նոյեմբերի 14-ից, ընդհանուր առմամբ, ԼՂ է վերադարձել 45 923 մարդ։

Նշվում է նաև, որ հրադադարի պահպանման ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Բացի այդ, ռուսական խաղաղապահները շարունակում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 320 հա տարածք, 122,7 կմ ճանապարհ։

Ռուս զինվորական բժիշկներն էլ օգնություն են ցուցաբերում ԼՂ բնակիչներին և հասցրել են 972 արցախցու սպասարկել, այդ թվում ՝ 125 երեխաների:

Նշենք նաև, որ գործում է «Թեժ գիծ»՝ անհետ կորածների հարցերով, և մինչ այս պահն ընդունվել է 549 դիմում։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Դադիվանքի հոգևորականներին ու խաղաղապահներին նվերներ կուղարկեն Մոսկվայից

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են