Կարմիր գծերը կչեղարկվեն, ցեմենտի տեղական արտադրողներին չեն աջակցի. քվեարկություն ԱԺ–ում

Ցեմենտի տեղական արտադրողներին պետական աջակցություն տրամադրելու մասին կառավարության առաջարկած նախագիծը խորհրդարանը մերժեց 34 կողմ, 11 դեմ ձայներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի – Sputnik. Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց արտահերթ նիստում քննարկված մի շարք օրինագծեր, այդ թվում նաև «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի փոփոխությունների նախագիծը։ Դրանով նախատեսվում է այսօր աշխատավարձերից գանձվող 1000 դրամ հարկը 100 000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար սահմանել 2000-15000 դրամ՝ ըստ աշխատավարձի չափի համամասնության:

Զինծառայողների հիմնադրամի համար աշխատավարձից գանձվող 1000 դրամը կարող է հասնել 15 000–ի

Մեկ այլ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է անհետ կորած համարվող քաղաքացիների հարազատներին վճարել օրենքով նախատեսված փոխհատուցումը՝ չսպասելով այդ կարգավիճակի որոշման դատական պրոցեսի ավարտին:

ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց նաև ծխախոտի վաճառքի որոշ սահմանափակումներ մինչև 2022թ.-ի հունվարի 1-ը հետաձգելու, ինչպես նաև կարմիր գծերի չեղարկում նախատեսող օրինագծերը:

ծՆիստը փակ կլինի. Մարուքյանն «Իմ քայլին» մեղադրում է քվեարկության արդյունքները կեղծելու մեջ

Իսկ ահա պետական տուրքի մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունը, որը վերաբերում էր ցեմենտի տեղական արտադրողներին պետական աջակցություն տրամադրելուն, խորհրդարանը 34 կողմ, 11 դեմ ձայներով մերժեց:

Հաստատված նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ու քվեարկությունն ԱԺ-ն կիրականացնի վաղը՝ դեկտեմբերի 29-ին:

ԱԺ–ն անցավ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու միջնորդության քվեարկությանը