Հնագետները Պոմպեյում «նորմալ մարդկանց ֆասթֆուդ» են հայտնաբերել

Հրաբխային ապարի շերտի տակ պահպանվել են կենդանիների՝ զարմանալի վարպետությամբ արված պատկերներ և անգամ ուտեստների ու գինու հետքեր։ Ի լրումն ամեն ինչի՝ խանութի պատին հոմոֆոբ գրառում են հայտնաբերել, որը թողել է անհայտ կատակասերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի - Sputnik. Հնագետները Պոմպեյի անտիկ թերմոպոլիայում պեղումների ժամանակ նոր հայտնագործություն են արել, հաղորդում է իտալական ANSA գործակալությունը: Թերմոպոլիաները (այս բառով էին հռոմեացիները կոչում «ֆասթֆուդը») տարածված էին հին Հռոմում և պանդոկներից տարբերվում էին նրանով, որ գործում էին ոչ թե շինությունների մեջ, այլ անմիջապես փողոցում (ամբողջովին կամ մասամբ)։ Այստեղ երկար քարե վաճառասեղան էր տեղակայվում, դրա տակ վառարան էր, իսկ վերևում փոսորակներ՝ թասերի և կճուճների համար։ Այստեղից էլ տաք-տաք մատուցում էին ուտելիքը։

Հազարամյակների պահած գաղտնիքները, կամ ինչ են հայտնաբերել հնագետները Շիրակի Լեռնակերտում

Հերթական գտածոն հետաքրքիր է նրանով, որ վաճառասեղանին հիանալի պահպանվել են պատկերները, ընդ որում դրանք արված են այնպիսի վարպետությամբ, որ երբեմն կարելի է շփոթել ժամանակակից 3D պատկերների հետ․ երկու սագ, վառ գույներով աքաղաղ, մեծ կապված շուն։

Ի թիվս այլոց պահանվել է նաև հոմոֆոբ բովանդակության գրառում, որը թողել է ինչ-որ անհայտ կատակասեր։ Այս ամենը պահպանվել է հրաբխաքարի շերտի շնորհիվ, որը ծածկել է քաղաքը Վեզուվի ժայթքման ժամանակ։ Անհավանական է, բայց այս պայմաններում պահպանվել են ոչ միայն սպասքի կտորները, այլև անգամ կերակրի հետքեր․ խոզի մսով ապուր, այծի միս, ոստրեներ և անգամ մի տեսակ «պաելյա», որում խառնված էին ձուկը և մսի տարբեր տեսակներ։ Մնացել են նաև գինու հետքերը, որը պատրաստվում էին մատուցել, դրա մեջ, չգիտես ինչու, լոբու հատիկներ են եղել։

Մի օր թուրք, մի օր՝ աղվանացի, մի օր էլ… Ադրբեջանում փնտրտուքների մեջ են, չեն կողմնորոշվում

Հնագետների կարծիքով՝ դրանք գինու մեջ լցնելով փորձում էին բացել գույնը և ուղղել չափազանց թթու համը, պատմում է Պոմպեյի հնագիտական պարկի տնօրեն Մասսիմո Օսաննան։ Գինու անոթի հատակին նաև մաղ են գտել, որով պանդոկապանները քամում էին լոբու հատիկները՝ գինին բաժակների մեջ լցնելուց առաջ (որպեսզի այցելուն պատահաբար չնկատի)։

Այստեղ պահպանվել են նաև շան ոսկորներ, ընդ որում դրանք այնքան մանր են, որ հնագետները  դեռ չեն հասկանում՝ դա քոթո՞թ է եղել, թե՞ արդեն առաջին դարում հռոմեացիները շան դեկորատիվ ցեղատեսակներ էին ստեղծել։

Ուշացած սգավորները շատացել են. ի՞նչ է արվում, որ Տիգրանակերտի գանձերն աղվանական «չդառնան»

Ծառայողական շենքում երկու տղամարդու ոսկորներ են հայտնաբերվել։ Նրանցից մեկը, ըստ ամենայնի, մահացել է մահճակալին պառկած, մոտ 50 տարեկան է եղել։ Մյուս տղամարդու ոսկորները գտել են մեծ կժի մեջ։ Ինչպես են դրանք այդտեղ հայտնվել՝ պարզ չէ, բայց հնագետները ենթադրում են, որ հնությունների որսորդներն այս տեղը պեղել են դեռ 17-րդ դարում (բոլորն էլ գիտեին, թե որտեղ է գտնվել լեգենդար Պոմպեյը)։

«Ամենայն հավանականությամբ, մարդիկ հապշտապ լքել են թերմոպոլիան, ինչպես և մնացած քաղաքը։ Բայց կարող է պատահել, որ աշխատակիցներից մեկը՝ ավելի տարիքովը, այստեղ է մնացել։ Հնարավոր է, որ նա զոհվել է ձեղնահարկի փլուզումից։ Երկրորդ տղամարդը, հնարավոր է, մտել է այստեղ ուտելիք գողանալու, բայց խեղդվել է հրաբխային գազերից։ Ըստ ամենայնի, նրա ձեռքին թասի կափարիչն է եղել, որը հասցրել էր վերցնել»,-պատմում է Օսաննան։

Պեղումները ակտիվորեն շարունակվում են, թերմոպոլիան այցելուների համար բաց կլինի հավանաբար արդեն գարնանը՝ Զատկի տոնին ընդառաջ։