ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը ԱԺ–ի մոտից երթով եկան Հանրապետության հրապարակ` ՀՀ կառավարության մոտ իրենց բողոքի ակցիան շարունակելու համար։
Երթի ընթացքում որոշ քաղաքացիներ միանում էին նրանց, որոշները` հանդիմանում բողոքի ակցիա իրականացնելու համար։
Նշենք, որ նոյեմբերի 9–ին եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում ընդդիմադիր 16 կուսակցություն պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պարբերաբար բողոքի ակցիաներ ու երթեր են իրականացնում։
Ընդդիմությունն արդեն ներկայացրել է վարչապետի` իրենց միասնական թեկանծուին` Վազգեն Մանուկյանին։
Բողոքի ակցիա իրականացնողներից 8-ը բերման է ենթարկվել. Ոստիկանություն