Հավատացյալները հավաքվել են, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունը. Մանուկյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» խորագրով ակցիա էր ընթանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» ակցիայի ընթացքում Սուրբ Գայանե եկեղեցու բակում բազմաթիվ հավատացյալներ էին հավաքվել։ Նրանց մեջ էին նաև ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ։

Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտելու ի պաշտպանություն ազգային շահերի. վեհափառ

Սուրբ Գայանե եկեղեցու բակում ներկա էին նաև Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները՝ ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

«Եկեղեցիների վրա հարձակումը նոր բան չէ։ Կա միջազգային հոսանք, որը երկրներին թուլացնելու համար սկսում է տվյալ երկրի ավանդույթները, պատմությունը, լեզուն, կրոնը կոտրել։ Մարդիկ դրսից փող են ստանում, այդ գործն այստեղ անում են։ Այստեղ հավատացյալները հավաքվել են, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունը»,–ասաց ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն էլ վստահ է, որ հայ մարդը չի կարող նման կերպ արտահայտվել հայ առաքելական եկեղեցու մասին։

Հավատացյալները հավաքվել են, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունը. Մանուկյան

«Հայ առաքելական եկեղեցին դարեր ի վեր մեր ազգի պահպանության կենտրոնն է եղել և պետք է խոնարհվել եկեղեցու առաջ։ Ես այսօր, ինչպես և ամեն կիրակի, այստեղ եմ՝ մասնակցելու սուրբ պատարագին»,–ասաց Վանեցյանը։

Եկեղեցու բակում էր նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ում համոզմամբ հավատացյալներն այստեղ են, որպեսզի թույլ չտան որևէ ոտնձգություն եկեղեցու հանդեպ։

«Քանի որ այստեղ մեծ թվով մարդիկ են հավաքվել, կարծում եմ, սադրիչերը գոնե ժամանակավորապես հետ կկանգնեն իրենց նպատակներից։ Պետք է դրսևորել հաստատակամություն և գիտակցում, որ եկեղեցին մեզնից յուրաքանչյուն է և մենք արժեքների մասին ենք խոսում, հաճախ չարժևորելով դրանք։ Սա կարող է մեր ծնկած վիճակից մեջքներս ուղղելու հնարավորություն դառնալ»,–ասաց Մելիքյանը։

Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը ճանաչված է Սահմանադրությամբ. Արման Թաթոյան

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում «Ամուր կանգնենք մեր եկեղեցու կողքին» խորագրով ակցիա էր ընթանում։ Սուրբ Գայանե եկեղեցու բակ բազմաթիվ հավատացյալներ են եկել այն բանից հետո, երբ սոցցանցերում մի խումբ մարդիկ գրառումներ էին կատարել այն մասին, որ այսօր պատրաստվում են ընդհատել եկեղեցու տարեվերջյան պատարագը։