Վիկ Դարչինյանն ամուսնացել է 2-րդ անգամ. զույգը տարվա կեսը կապրի Հայաստանում, կեսը՝ ԱՄՆ–ում

Հարսանյաց հանդեսը նախանշված է եղել հոկտեմբերի 1-ին, բայց պատերազմի պատճառով չեղարկվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր կազմակերպությունների վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանն ու «Կենտրոն» հեռուստաընկերության «Ես կամ» հաղորդման պրոդյուսեր, հեղինակ-սցենարիստ Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են։ Տեղեկությունը հայտնում է Aysor.am–ը։

Հրապարակման համաձայն` հարսանյաց հանդեսը նախանշված է եղել հոկտեմբերի 1-ին, բայց պատերազմի պատճառով չեղարկվել է։

Ջավահիր Եղիկյանը Aysor.am-ին հայտնել է, որ եկեղեցում պսակադրության արարողությունից հետո նորապսակներն իրենց ամուսնությունը գրանցել են զագսում։

Զույգը տարվա կեսը որոշել է ապրել Հայաստանում, մյուս կեսը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Սա Վիկ Դարչինյանի երկրորդ ամուսնությունն է։ Նախկին կինն ազգությամբ ռուս էր։ Նրանք ունեն 2 որդի` 12 և 6 տարեկան։

Կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է 2100 ամուսնություն. Հայաստանի դեմոգրաֆիկ պատկերը