«Սիրում եմ քեզ». շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը հայտնել է մոր մահվան մասին

Գարի Կասպարովի մայրը միշտ մեծ դեր է խաղացել չեմպիոնի կյանքում: Երբ Գարին 18 տարեկան է եղել, Կլարա Կասպարովան թողել է աշխատանքն ու ամբողջ հետագա կյանքը նվիրել որդու կարիերային։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Շախմատի աշխարհի տասներեքերորդ չեմպիոն Գարի Կասպարովը Twitter-ում հայտնել է իր մոր` Կլարա Կասպարովայի մահվան մասին:

«Խորը ցավով հայտնում եմ մորս՝ Կլարա Կասպարովայի մահվան մասին: Իմ օրինակելի կերպարը, իմ ամենամեծ պաշտպանը, իմ իմաստուն խորհրդականը և իմ ճանաչած մարդկանցից ամենահզորը: Ես սիրում եմ քեզ, մայրիկ», - գրել է Կասպարովը:

Աշխարհահռչակ շախմատիստին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնական կայքը։

«Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան իր անկեղծ ցավակցությունն է հայտնում Գարի Կասպարովին և հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին», - ասված է հաղորդագրության մեջ:

Կլարա (Աիդա) Շահենի Կասպարովան ինժեներ էր, ավտոմատացման և հեռուստամեխանիկայի մասնագետ, գիտական քարտուղար գիտահետազոտական ինստիտուտում։ 1981 թ.-ին, երբ Գարին 18 տարեկան էր, Կլարա Կասպարովան թողեց իր աշխատանքն ու ամբողջ հետագա կյանքը նվիրեց որդու կարիերային: Նա դարձավ որդու գլխավոր վստահորդը և ամենուր ուղեկցում էր նրան։ Օգնեց նրան դառնալ աշխարհի չեմպիոն և այդ կոչումը պահպանել 15 տարի:

586 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում