ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։ Տեղեկությունը հրապարակվել է ֆուտբոլի համաշխարհային կազմակերպության Twitter-յան էջում;
«31 տարեկանում տասներորդ անգամ ճանաչվել սեփական երկրի լավագույն ֆուտբոլիստը։ Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես։ Շնորհավորում ենք Հենրիխ Մխիթարյանին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ», - նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ նա 10-րդ անգամ արժանացել է «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» կոչմանը։