Հատուկ նշանակության բուժջոկատի մասնագետները «կյանքի դաս» են տվել Արցախում

Ռուսական խաղաղապահ ուժերի բժշկական հրահանգիչները ցույց են տվել, թե ինչպես պետք է օգնություն ցուցաբերել տարբեր իրավիճակներում։
Sputnik

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետները, որոնք առաջադրանքներ են կատարում Արցախում, ռուս խաղաղապահ ուժերի դիտորդական կետերի սանիտարական հրահանգիչների հետ բուժպատրաստության պարապմունքներ են անցկացրել։

Ռուս խաղաղապահները դիմում են ստացել 540 անհետ կորած հայ զինծառայողի մասին

Գործնականում ցուցադրվել են` ինչպես պետք է արնահոսությունը դադարեցնել վնասվածքների ու կոտրվածքների դեպքում, վիրակապ անել և այլն։

Ամուսնացած էր, ուներ որդի. ի՞նչ փոխհատուցում կստանա մահացած ռուս խաղաղապահի ընտանիքը

Պարապմունքների ընթացքում մշակվել են նաև ձեռքի տակ եղած իրերով ու կախովի համակարգերի միջոցով վիրավորներին տեղափոխելու, նաև զինվորական տեխնիկայից ու տեղանքի դժվար հասանելի հատվածներից հանելու տարբերակները։

Թույլ չեն տվել, որ որևէ լուրջ միջադեպ լինի․ Շոյգուն` Ղարաբաղի ու խաղաղապահների մասին