ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Անցած գիշեր Հայաստանի ամենացուրտ բնակավայրերը եղել են Աշոցքը, Սիսիանը, Վարդենիսը, Ծաղկահովիտը , Տաշիրը և Ապարանը։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա Facebook–ի իր էջում գրել է, որ Աշոցքում -25 աստիճան է գրանցվել, Սիսիանում ու Վարդենիսում` -22, Ծաղկահովիտում , Տաշիրում և Ապարանում` -20–ից -21։
Սուրենյանի գրառմանը հաջորդել են օգտատերերի մեկնաբանությունները։
«Բա Շիրակը։ Լվացքը լարին չհասցրած` արդեն սառած էր»,– գրել է մեկը։
«Ապակիներին կպնեինք, կտրաքեր։ Շատ ցուրտ գիշեր էր»,– ավելացրել է երկրորդը։
Շատերին մտահոգել է հատկապես սահմանին կանգնած զինվորների վիճակը` ո՞նց են դիմանալու ցրտին...
ՀՀ ԱԻՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, բայց օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը նվազելու է 5-6 աստիճանով։
586 նոր դեպք, 19 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում