«Airthings Masters» մրցաշար. Լևոն Արոնյանն առաջատարների խմբում է

«Airthings Masters»-ն անցնում է երկու փուլով. ընտրություն` շրջանաձև մրցաշարում, որից հետո ութ լավագույնները հաղթողին կորոշեն նոկաուտ համակարգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Այսօր մեկնարկեց առցանց անցկացվող արագ շախմատի «Airthings Masters» մրցաշարը, որին մասնակցում է նաև հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։ Նա արդեն վաստակել է 2,5 միավոր (4 հնարավորից) և այժմ չորս այլ շախմատիստների հետ բաժանում է 1-5-րդ տեղերը:

«Միայն կոմիքսներում այսպիսի բան կտեսնես»․ ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին

Արոնյանը հաղթել է հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիին և ոչ–ոքի խաղացել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում

Երկրորդ խաղային օրը ՝ դեկտեմբերի 27-ին, կկայանա ևս չորս տուր: Արոնյանի մրցակիցները կլինեն ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, ամերիկացի Ուեսլի Սոն և ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Հիշեցնենք, որ մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 200 դոլար։

«Սա իմ բոլոր թիմակիցների վաստակն է»․ Մխիթարյանը՝ լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու մասին