Ընդդիմության խարույկի մոտ. օրվա խորհրդանշական կադրը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցությունների է հրավիրում ընդդիմադիր քաղաքական ուժերին`2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի շուրջ: Մինչդեռ ընդդիմությունը շարունակում է պահանջել Փաշինյանի հրաժարականը:
Sputnik

Հայրենիքի փրկության շարժման կողմնակիցները, չնայած Երևանում հաստատված սառը ձմեռային եղանակին, շարունակում են բողոքի ակցիաներ իրականացնել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Գիշերային պայքար ու սպիտակ առավոտ. վրանում մնացած ցուցարարների լուսանկարները

Հանրապետության հրապարակում դեռ տեղադրված են վրանները, որոնցում ընդդիմության ակտիվիստները գիշերում են։ Նրանց ջերմությունն ու սնունդն ապհովելու համար տեղադրվել են նաև ինքնաշեն վառարաններ։

Այսօր Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաների ավարտին դրանց մասնակիցները դարձյալ հավաքվեցին հրապարակում, որտեղ երկաթե տակառների մեջ խարույկներ վառեցին` տաքացնելով ձմռան ցրտից սառած ձեռքերը։

Այդ պահին Sputnik Արմենիայի ֆոտոլրագրողը որսացել է այն խորհրդանշական պահը, երբ ընդդիմադիրների ձեռքերն ուղղված են մեկ` ջերմացնող կետի։

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Երևանում՝ լուսանկարներով