Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութն ուղարկվել է Արգենտինա. տեսանյութ

Արգենտինան Լատինական Ամերիկայի երկրներից առաջինն է պաշտոնապես գրանցել «Սպուտնիկ V» պատվաստանյութը։
Sputnik

Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը (300 հազար դեղաչափ) տեղափոխող ինքնաթիռը հասել է Արգենտինա։

Ռուսական պատվաստանյութը հնարավորինս արագ պետք է հասանելի դառնա ԵԱՏՄ-ում․ Բելյանինով

Հատուկ չվերթ իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բուենոս Այրեսի օդանավակայանում։

Արգենտինան Լատինական Ամերիկայի երկրներից առաջինն է պաշտոնապես գրանցել այս պատվաստանյութը։

Երկրում պատվաստումը կսկսվի հաջորդ շաբաթ։ Առաջին պատվաստանյութը կստանան բժիշկները։

Հաջորդ տարի նախատեսվում է «Սպուտնիկ V» արտադրել Արգենտինայի տարածքում։

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ե՞րբ և ի՞նչ գնով կհասնի Հայաստան

Հիշեցնենք` Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծել են Գամալեայի կենտրոնը և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Կպաշտպանե՞ն արդյոք հին պատվաստանյութերը բոլորովին նոր՝ բրիտանական կորոնավիրուսից