«Ազգային համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ

Youtube–ում հրապարակվել է «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով տեսանյութ, որտեղ Արամ Հարությունյանը բռնությունն արդարացնող կոչեր է հնչեցնում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ`բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր հնչեցնելու դեպքով հարուցված քրեական գործով։

«Իմ քայլն» առաջարկում է Նաիրա Զոհրաբյանին հեռացնել հանձնաժողովի նախագահի պաշտոնից

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, Youtube–ում հրապարակվել է տեսանյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ Արամ Հարությունյանի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

Արամ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:

Նաիրա Զոհրաբյանին ուզում են լռեցնել. Տոնոյանը` «Իմ քայլի» նախաձեռնության մասին