Անհետ կորած ու գտնված 6 զինծառայողներից 5-ը տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն

Տղաները դեկտեմբերի 20–ին հայտնաբերվել էին ու ցրտահարության ախտանիշներով տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Ավելի քան 70 օր անհետ կորած համարվող 6 ժամկետային զինծառայողներից 5–ն այս պահին գտնվում են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոնում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Այրվածքաբանության ազգային կենտրոնի այրվածքաբան Կարինե Բաբայանը։

6 ընկերներով էինք, ինչ էլ լիներ` պիտի միասին փրկվեինք. 70 օր անհետ կորածների պատմությունը

Նշենք, որ մինչ այս տղաները գտնվում էին Ստեփանակերտի հիվանդանոցում։

«Զինծառայողներից  5–ը երեկ են մեզ մոտ տեղափոխվել։ Նրանց մոտ առկա է վերջույթների ցրտահարություն։ Բուժում են ստանում»,–ասաց Բաբայանը։

Հիշեցնենք`դեկտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ  Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում 6 ժամկետային զինծառայողներ են գտնվել։ Նրանց դիմավորել էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու հարազատները։

Ավելի ուշ տղաները պատմել էին, որ ողջ ընթացքում միայն բրինձ էին կերել և երջանիկ պատահականությամբ ողջ մնացել։

«Ոչ մի պատասխան չստացա». անհետ կորած զինվորի հարազատը` Փաշինյանի հետ հանդիպման մասին