Ողբերգական ավտովթար Գորիս-Սիսիան ավտոճանապարհին. վարորդի դին դուրս են բերել ձորից

Տղամարդը տեղում մահացել է, իսկ ուղևրներին` 15-ամյա տղային ու 47 տարեկան կնոջը, տեղափոխել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Գորիս-Սիսիան ավտոճանապարհին այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 52-ամյա տղամարդ է մահացել։ Տեղեկությունը հայտում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական դեպք Մասիսում. մեքենան հայտնվել է ջրատարում, կա մեկ զոհ, մեկ տուժած

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի վերաբերյալ ահազանգ է ստացել 14։43-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ողբերգական ավտովթար Երևանում. 32-ամյա կինը հիվանդանոցում մահացել է

«Պարզվել է, որ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Ա․, ծնված 1968 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվել ձորը․ վարորդը տեղում մահացել է։ Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Վարդան Ա․-ն (ծնված 2005 թ․) տեղափոխվել է Գորիսի ԲԿ, իսկ ուղևոր Լիաննա Ա․-ն (ծնված 1973 թ․)՝ Սիսիանի ԲԿ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է նետվել