Որպես անհետ կորած որոնվող 32-ամյա Գոռ Խաչատրյանը հայտնաբերվել է

Տղամարդուն հայտնաբերել են Երևանի Աճառյան փողոցում։ Նա բացատրություն է տվել ու ասել, թե որտեղ է եղել։
Sputnik

Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 23-ին` ժամը 20.40-ին, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 32-ամյա Գոռ Խաչատրյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նա հայտնաբերվել է Աճառյան փողոցում և ներկայացվել Ավանի բաժանմունք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Տղամարդը բացատրություն է տվել և ասել, որ դեկտեմբերի 13-ին` ժամը 18.00-ին, տնից դուրս է եկել և գնացել Գորիս քաղաք՝ ընկերներին տեսակցության:

Ոստիկաններն Արմավիրի շուկաներից մեկում հայտնաբերել են թմրավաճառի

Խաչատրյանին որոնում էր Ոստիկանության Նոր Նորքի բաժինը։

Լինգով բացել են սրճեփ սարքի դուռը և հափշտակել մետաղադրամ ընդունող սարքը. տեսանյութ