Կառավարական ավտոմեքենաները ճեղքում են ցուցարարների շղթան. տեսանյութ

Հայրենիքի փրկության շարժումն այսօր ժամը 10-ից շրջափակել էր կառավարության գլխավոր մասնաշենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։
Sputnik

Քիչ առաջ կառավարության մոտ՝ Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում, իրավիճակը կտրուկ սրվեց։ Ոստիկանները ուժ կիրառեցին՝ ճանապարհ բացելու համար, մի քանի քաղաքացի բերման ենթարկվեց։

Բերման են ենթարկել Յուրի Խաչատուրովի որդուն ու մոտ 70 այլ ցուցարարի

Հավաքված բազմությունը գոռում է «Նիկոլ, դավաճան» ու փորձում փակ պահել փողոցը։

Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր ժամը 10-ից շրջափակել էր կառավարության գլխավոր մասնաշենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։

Սակայն դա նրանց չհաջողվեց, ու ժամը 11-ին կառավարությունում Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց կառավարության նիստը։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Եթե շուտ վերջացնեինք այս գործը, Սյունիքը պահպանած կլինեինք. Վազգեն Մանուկյան

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։