ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18.00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Հիշեցնենք, որ Արկադի Անդրեասյանը մահացել է դեկտեմբերի 22–ի երեկոյան։ Sputnik Արմենիայի տվյալներով` նրա ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ Անդրեասյանը մահացել էր սրտի անբավարարությունից։