Հայաստանում բժիշկների զորահավաք է հայտարարվում

Պահեստազորի սպայական կազմի` զորակոչից խուսափող քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. 2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը Հայաստանում կիրականացվի զորահավաք։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց զեկուցման ու քննարկման։

Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը

Զորահավաքը կներառի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետներին` ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի:

Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սահմանվում է մինչև 70 բժիշկ-մասնագետ:

Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած` կիրականացվի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում։

Նույն որոշմամբ սահմանվում է նաև, որ պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

Զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը կուղարկվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ` քրեական հետապնդում հարուցելուհամար։

Եթե զորակոչված քաղաքացին գտնվում է արտերկրում, ԱԳՆ–ն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով պարտավորվում է կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան։

Ղարաբաղի համար ռազմական բժիշկներ են ուղարկում. Ռուսաստանից երկու Իլ-76 ինքնաթիռ է թռել