Երբեմն ճշմարտությունը շատ դառն ու վտանգավոր է լինում, սակայն պետք է ճշմարտության հետևից գնալու վճռականություն ունենանք։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` այսօր կառավարությունում Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Մեր խոսակցությունը պետք է շարունակվի, քանի որ շատ բան կա միասին վերլուծելու և հասկանալու։ Ձեզնից առնվազն մի մասն արդեն իսկ հրապարակային հանդես է եկել։ Մի շարք հրապարակումների բովանդակությանը ծանոթացել եմ և կարևոր շեշտադրումներ կան արված։ Դրանց պատասխանները ստանալը շատ կարևոր է»,–ասել է Փաշինյանը։
Նա հավելել է նաև, որ ապագայի մասին ամեն դեպքում պետք է խոսենք, եթե նույնիսկ խոսում ենք անցյալի մասին։ Փաշինյանը նշել է, որ բարձր եմ գնահատում նրանց` ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու կարողությունը։
Հիշեցնենք, որ այս օրերին, երբ Երևանում բողոքի ակցիաներ են տեղի ունենում Փաշինյանի հրաժարականի պահանջով, մի խումբ կամավորներ էլ որոշել էին հավաքվել Հանրապետության հրապարակում` իրենց աջակցությունը հայտնելու վարչապետին։
Խնդիրն իշխանություն–ընդդիմություն կոնֆլիկտի մեջ չէ. Վահե Հովհաննիսյանը` ճգնաժամի մասին