Ձյուն, մերկասառույց, ջերմաստիճանի անկում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումներով` առաջիկա օրը լեռնային շրջաններում և լեռնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից զգուշացնում է, որ դեկտեմբերի 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին գիշերը և առավոտյան՝ մերկասառույց:

Հայաստանում բենզինն ու հեղուկ գազը թանկացել են․ ո՞րն է պատճառը

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ձյուն, մերկասառույց, ջերմաստիճանի անկում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքի ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։

Գորիս-Կապան ճանապարհը վտանգավոր է դարձել. ԱԱԾ-ն հեռախոսահամարներ է բաժանում

Դեկտեմբերի 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 24–ի գիշերը կգրանցվի 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկային ժամերին կլինի 0...-2 աստիճան։