Դատարանները կբեռնաթափվեն. Ռուստամ Բադասյանը նախագիծ է ներկայացրել

Նախագծով կունենանք սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Facebook–ի իր էջում հայտնում է, որ մշակվել է դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնող նախագիծ։

Դատարանների որոշումները բողոքարկվում են, դատավորների նկատմամբ վարույթներ հարուցվում

«Կարևոր նախագիծ ենք ներկայացրել հանրային քննարկման, և առաջիկայում այն քննարկման առարկա կդառնա ազգային ժողովում։ Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում»,– գրել է նախարարը։

Նա հայտնել է նաև, որ կունենանք սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, որոնք կքննեն նշված գործերը։ Սա մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով, մյուս կողմից` կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրգործերի քննության արագությանը։

Կառավարությունում դատավորների հետ նմանատիպ քննարկումն անընդունելի է. ՄԻՊ-ը վրդովված է

Բադասյանը հայտնում է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

«Պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ ազնիվ պրոֆեսիոնալներ». ԲԴԽ նախագահի կոչը