Բողոքի ակցիա՝ կառավարության շենքի մոտ. կան տուժածներ ու բերման ենթարկվածներ

Շտապօգնության աշխատակիցները տեղում օգնություն են ցուցաբերել մեկ ոստիկանի և բողոքի ակցիայի մեկ մասնակցի: Ոչ ոք չի հոսպիտալացվել։
Sputnik

Հայրենիքի փրկության շարժումն այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 10-ից շրջափակել էր կառավարության գլխավոր մասնաշենքը՝ թույլ չտալու համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը շենք։

Թաթոյանն անթույլատրելի է համարում զենքով հարցեր լուծելու մասին կոչերը

Սակայն դա նրանց չհաջողվեց, ու ժամը 11-ին կառավարությունում Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկեց կառավարության նիստը։

Չնայած դրան՝ ցուցարարները շարունակեցին բողոքի ակցիան կառավարության գլխավոր մասնաշենքի շրջակայքում։

Ոստիկանության հետ մերթ ընդ մերթ բախումներ են տեղի ունեցել։ Այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 69 մարդ, այդ թվում  ՀՀ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին ՝ Իգոր Խաչատուրովն ու Ղարաբաղյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը։

Կան տուժածներ։

Ընդդիմությունը կառավարությունից պահանջում է պաշտոնանկ անել վարչապետին

Շտապօգնություն ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը Sputnik Արմենիային հայտնել է, որ շտապօգնության աշխատակիցները տեղում օգնություն են ցուցաբերել մեկ ոստիկանի և բողոքի ակցիայի մեկ մասնակցի: Ոչ ոք չի հոսպիտալացվել։

Հավելենք, որ Հայաստանում բողոքի ակցիաները՝ վարչապետի հրաժարականի պահանջով, սկսվել են նոյեմբերի 9-ին Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

Եթե շուտ վերջացնեինք այս գործը, Սյունիքը պահպանած կլինեինք. Վազգեն Մանուկյան

Ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է Հայրենիքի փրկության շարժում, որը վարչապետի միասնական թեկնածու ունի` Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։

Դեկտեմբերի 22–ից ընդդիմադիրները նստացույց են հայտարարել ու գիշերում են Հանրապետության հրապարակում տեղադրված վրաններում։