Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչների համար աջակցության ծրագիր կգործի

Աջակցման այս ծրագիրն վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնեն ծրագրից օգտվելու կարգի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչները չեն օգտվելու կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից։

Արցախցիներից 20 347 մարդ անտուն է մնացել

«Հարգելի բնակիչներ, դուք չեք օգտվելու աջակցության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սակայն այլ ծրագրով դուք ստանալու եք նույնչափ դրամական աջակցություն` 300 000 դրամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Աջակցման այս ծրագիրն վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնեն ծրագրից օգտվելու կարգի մասին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21-ին կառավարության որոշմամբ հասատտվել էր Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառումը։

Ադրբեջանցիները պարում են, բայց ոչ Սևանի մոտ. Գեղարքունիքի մարզպետի հերքումը

Դրա նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով տեղահանված և փաստացի ՀՀ-ում կամ Արցախում գտնվող Արցախի քաղաքացիներին, որոնք ունեն Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այն տարածքում, որն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։