Արցախում 537 անհետ կորած զինծառայողի գտնելու համար դիմել են ռուս խաղաղապահներին

Հրադադարի հաստատումից և ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայումից ի վեր Արցախ է վերադարձել 43 584 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Արցախում անհետ կորած հայ զինծառայողների մասին տեղեկություններ հավաքագրելու թեժ գծի աշխատանքի մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահներին դիմել են անհետ կորած 537 զինվորականների համար։

Տվյալները ստուգվել, մշակվել և փոխանցվել են խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի որոնողական ջոկատներին:

Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչների համար աջակցության ծրագիր կգործի

Խաղաղապահ զորախմբի մամուլի ծառայությունը հայտնում է, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Նշվում է նաև, որ անցած մեկ օրում 488 տեղացի վերադարձել է Լեռնային Ղարաբաղ: Հրադադարից և ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայումից ի վեր Ղարաբաղ է վերադարձել 43 584 մարդ։

Բացի այդ, խաղաղապահները նաև այլ գործունեություն են իրականացնում ԼՂ–ում, մասնավորապես, Մարտունու շրջանում ռուս բժիշկների արտագնա բժշկական բրիգադով անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել հինգ երեխայի։ Բացի երեխաներից, բժշկական օգնություն է ստացել 34 տեղացի։

Ադրբեջանցիները պարում են, բայց ոչ Սևանի մոտ. Գեղարքունիքի մարզպետի հերքումը

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա էին անում անհետ կորածների ծնողները` «ԿԱՄազ»–ներով փակելով փողոցը։ Նրանք պահանջում էին, որպեսզի իշխանությունը գործուն քայլեր ձեռնարկի իրենց զավակներին գտնելու համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է վաղն առավոտյան ընդունել նրանց։