ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ կառավարությունը Արցախի նախադպրոցական տարիքի երեխաներին ամանորյա աջակցության կտրամադրի։
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը` ներկյացնելով նախարարության որոշման նախագիծը։
«Աջակցությունը տրամադրվելու է միանվագ կարգով` յուրաքանչյուր երեխայի հաշվարկով 20000 դրամ։ Աջակցությունը նախատեսվում է տրամադրել մինչև հաջորդ շաբաթ` «Հայփոստի» ու «Արցախփոստի» բաժանմունքներում»,– ասաց Առաքելյանը։
Նա նաև հայտարարեց, որ միջոցառումը ֆինանսավորվելու է բացառապես նախարարության աշխատակիցների պարգևավճարների ու հավելավճարների ֆոնդի հաշվին։
Կառավարությունը կվճարի պատերազմի մասնակիցների երեխաների ու կանանց 1 կիսամյակի ուսման վարձը
Միջոցառման շահառու է համարվում Արցախում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաները։