Վրաններ, կարտոֆիլի պլեճ, ձյուն. ընդդիմադիրները գիշերել են հրապարակում. տեսանյութ

Այս պահին հրապարակում մի քանի վրաններ կան, որտեղ էլ գիշերել են ընդդիմադիրները։ Բացի վրաններից, հրապարակում նաև վառարան են տեղադրել։
Sputnik

Չնայած եղանակային վատ պայմաններին, ընդդիմադիրներից որոշները գիշերն անցկացրել են Երևանի Հանրապետության հրապարակում։

Նշենք, որ երեկ Երևանում հանրահավաք, դասադուլ և գործադուլ տեղի ունեցավ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դրանից հետո ընդդիմադիրները հայտարարեցին, որ գիշերը պատրաստվում են  Հանրապետության հրապարակում էլ անցկացնել։

3-10 կամ 10-15 տարի ժամկետով ազատազրկում. ոստիկանությունը զգուշացնում է ընդդիմադիրներին

Այս պահին այնտեղ մի քանի վրաններ կան, որտեղ էլ գիշերել են նրանք։ Բացի վրաններից, հրապարակում նաև վառարան են տեղադրել, որի միջոցով էլ հաջողվում է մի փոքր տաքանալ։ Վառարանը, սակայն, միայն տաքության համար չի եղել` դրա վրա կարտոֆիլի պլեճ են պատրաստել։

Հայրենիքի փրկության շարժման անդամները նշում են` այնքան են մնալու հրապարակում մինչև հասնեն իրենց նպատակին` Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին ընդդիմությունը կրկին հանրահավաք է իրականացնելու, իսկ մինչ այդ կլինեն բողոքի ակցիաներ։

Ո՞վ է Վազգեն Մանուկյանը «սելֆիների սերնդի» համար